54-ամյա քաղաքացին օտարերկրացու ավտոմեքենայից 15.000 ռուբլի է գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի, 1961 թ. ծնված Վիկտոր Կ.-ին ամրակցված «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահում դրված պայուսակից գողացել են 15.000 ռուբլի:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1964 թ. ծնված Արթուր Հ.-ն, ով օգոստոսի 19-ին, ժամը 19.50-ին, Գ. Նժդեհի փողոցի թիվ 25 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է:




Լրահոս