ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքն այսօրվա սակարկությունների սկզբում նախորդ փակման համեմատ ռուբլու հանդեպ կրկին աճել է 45 կոպեկով ու կազմել 67.520 ռուբլի, փոխանցում է rosbalt-ը:
Եվրոյի փոխարժեքը մինչ այդ բարձրացել է 59 կոպեկով՝ կազմելով 74.696 ռուբլի: Այս մասին են վկայում Մոսկվայի բորսայի տվյալները:
Ինչպես նշում է «Ալպարի»-ի վերլուծաբան Վլադիսլավ Անտոնովը, չորեքշաբթի սակարկությունների սկզբում ռուսական ռուբլին «փորձել է աճ գրանցել դոլարի ու եվրոյի հանդեպ, սակայն այդպես էլ չի հաջողվել»: