ստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության և Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 19-ին, ժամը 14.05-ին, մի քաղաքացի Ալագյազ գյուղի վարչական տարածքում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում գտնվող տաղավարի մոտ հայտնաբերել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, նռնականման առարկա` պայթուցիչով, վառոդի փաթեթ` 518 գ, 200 գ կշռով, 23 սմ երկարությամբ գլանաձև պայթուցիչ և տարբեր տրամաչափի ինքնաձիգի 118 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: