«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ահաբեկչություններով է սպառնում Բելգիայի դպրոցներին ու հիվանդանոցներին, գրում է Le Soir թերթը:
Թերթի տվյալներով՝ սպառնալիքներով ձայնագրությունը փոխանցել է 20-ամյա Աբդելլա Նուաման, ով ապրել է Բելգիայի Անտվերպեն քաղաքում, սակայն այժմ մարտնչում է Սիրիայում «Իսլամական պետության» կողմից:
Նա հայտարարել է, որ խմբավորման պոտենցիալ թիրախներ են հանդիսանում «գրադարանները, դպրոցները, հիվանդանոցները, առևտրական փողոցներն ու դիսկոտեկները»:
Բելգիայի հակաահաբեկչական ծառայությունների գնահատականների համաձայն՝ թագավորությունում այժմ ապրում է ավելի քան 100 ծայրահեղական իսլամիստներ, ովքեր Սիրիայում պատերազմելուց հետո տուն են վերադարձել: