Սլովակիայում երկու ինքնաթիռներ են բախվել, հայտնում է Associated Press-ը:
Նախնական տվյալների համաձայն` ավիավթարի արդյունքում 7 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել են Սլովակիայի իշխանությունները:
Slovak TA3 հեռուստաալիքի տվյալների համաձայն` երկրի արևտմուքում 2 սպորտային ինքնաթիռներ են բախվել: Ինքնաթիռում գտնվող մարդկանց թիվը դեռևս հայտնի չէ:
Դեպքի մանրամասները պարզվում են: