ԼՂ հակամարտությունն անսպասելիորեն սկսել է սրվել, իսկ Ռուսաստանը… Stratfor

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական ճգնաժամի սրման ֆոնին  Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հակամարտությունն ուժեղանում է: Ընդ որում սույն վիճաբանության կենտրոնը կարող է Ուկրաինայից Կովկաս՝ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան տեղափոխվել, կարծում են ամերիկյան մասնավոր Stratfor հետախուզավերլուծական ընկերությունները:

Հետազոտության հեղինակները գրում են, որ 2008 թ վրաց-օսեթական ռազմական հակամարտությունից հետո Ռուսաստանն ամրապնդել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում ու  ուժեղ տնտեսական ու քաղաքական ազդեցություն ձեռք բերել: Սրա հետ մեկտեղ Հայաստանում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում նրա ռազմական ներկայությունը, ինչպես նաև Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը տարածաշրջանում ապահովում են Ռուսաստանի գերիշխող դիրքը:

«Այնուամենայնիվ, Արևմուտքը մտադրված չէ թույլ տալ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը: Ընդ որում Ռուսաստանի ու Արևմուտքի հակամարտության նոր խթան կարող է դառնալ հենց Կովկասը»,- գրում են վերլուծաբանները՝ հավելելով, որ դրա մասին են վկայում Վրաստանում տարեվերջին բացվող ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը:

Բացի այդ փորձագետները նշում են, որ Ուկրաինայի ճգնաժամից հետո երկու տասնամյակ հարաբերականորեն հանգիստ վիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անսպասելիորեն սկսել է սրվել , իսկ Ռուսաստանն այս հարցում զուսպ դիվանագիտական դիրքորոշում է ցույցաբերում:




Լրահոս