Վրաստանի պաշտպանության նախարարը թուրք գործընկերներից ռազմական նյութատեխնիկական միջոցներ է ստացել, գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
Տոնական արարողությունը կայացել է Օրխևի գյուղում, ավտոմոբիլային գումարտակի բազայում:
Նյութատեխնիկական միջոցները Վրաստանի ԶՈւ և ԱԳՆ սահմանային պահպանության դեպարտամենտին են հանձնվել 2004 և 2007թթ.-ին թուրքական կողմի հետ ստորագրված համաձայնագրի շրջանակներում:
Գործընկեր երկրից Վրաստանի ուժային գերատեսչությունները ստացել են մոտ 700 000 ԱՄՆ դոլարի չափով: