Էլեկտրաէներգիայի թանկացումն ընտանիքի վրա տարեկան կարժենա 100 հազար դրամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե այդ 7 դրամը բազմապատկենք ՀՀ տարեկան սպառվող էլէկտարէներգիայի քանակի վրա, ապա կստացվի տարեկան 36 միլիարդ դրամ: Լինի դա գործադիը, լինի դա պետբյուջիեն, լինի դա սպառողները, ով ուզում է լինի, տարեկան 36 մլիարդ դրամ ավել է վճարելու ՀԷՑ-ին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով էլէկտրաէներգիայի սակագնի թանկացմանը և կառավարության կողմից դրա սուբսիդավորմանը, ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը:

Նրա խոսքով, էներգետիկ տեսանկյունից խոշոր բիզնեսի և մանր բիզնեսի տարանջատում չկա: «Տարանջատումը կա իրավաբանական անձանց, արդյունաբերական կազմակերպություններ միջև», – նշեց նա:

Վերջինիս պնդմամբ, եթե փորձենք հաշվել տարեկան միջին վիճակագրական ընտանիքի վրա որքան է նստելու էլէկտրաէներգիայի թանկացումը, եթե չսուբսիդավորվի և արտահայտվի գնաճով, ապա մոտավորապես տարեկան 100000 դրամ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս