ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ միայն աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչն է, այլև լավագույն գովազդային բրենդը: Նրա հանրաճանաչության օգնությամբ մարկետոլոգները սովորել են միլիոններ վաստակել: Օրինակ, Մեծ Բրիտանիայում բոլոր մեդիա ընկերություններին հայտնի է, որ եթե թերթի կամ ամսագրի առաջին էջում լինի Վլադիմիր Պուտինի անունը կամ նկարը, ապա վաճառքը կաճի 1.5-2 անգամ: Եթե դուք ցանկանում եք վաճառել հասարակ շապիկ, ապա նրա վրա տպագրեք Պուտինի նկարը և վերջ, այն 100 տոկոս կվաճառվի:
Նույնիսկ Ուկրաինայի մարկետոլոգներն են գումարներ աշխատում ՌԴ-ի նախագահի հաշվին: Սեր, արհամարհանք, ատելություն Պուտինի հանդեպ. ահա վաճառքի աննախադեպ քանակի պատճառները: