
Ինչպես հայտնում է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություը, ոստիկանները բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին: Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:20-ի սահմաններում, նախագահական նստավայրի մոտակայքից ոստիկանները բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին:
Գևարգ Սաֆարյանը մասնակցում էր «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական նախաձեռնության կազմակերպած ակցիային, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում ռուսաստանաբնակ ուսանողուհի Սյուզի Գևորգյանին օրեր առաջ իր քաղաքական գործունեության համար դարանակալելու և ծեծի ենթարկելու փաստի դեմ:
Այս պահին ակցիան շարունակվում է Ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ, որտեղ գտնվում է Գևորգ Սաֆարյանը: