Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի գլխավոր ու երկրորդական փողոցներում ընթանում են քարերի, քարաբեկորների, ինչպես նաև շինարարական թափոնների հեռացման աշխատանքներ: Գործընթացի հիմնական նպատակը փողոցներն ու բակերը բարեկարգ ու ավելորդություններից հնարավորին զերծ պահելն է:
Աշխատանքներում ներգրավված են Կենտրոն վարչական շրջանի պատասխանատու կառույցների և համատիրությունների աշխատակիցները: Ամեն օր հավաքված քարերն ու այլ թափոնները տեղափոխվում են համապատասխան աղբավայրեր: