Պեդրոն բաց է թողել «Բարսելոնա»-ի մարզումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը բաց է թողել իսպանական ակումբի այսօրվա մարզումը, քանի որ որոշում էր իր ապագայի հարցը: Այս մասին հայտնել է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

«Պեդրոն այսօր չի մասնակցել կատալոնական «Բարսելոնա»-ի մարզմանը, քանի որ զբաղված էր իր ապագայի հարցը որոշելով», – ասվում է ակումբի հաղորդագրությունում:

Ավելի վաղ նշվում էր, որ Պեդրոն բուժզննում է անցել Լոնդոնի «Չելսի»-ում, իսկ նրա տրանսֆերի արժեքը կազմել է 28 մլն եվրո, և 2 մլն եվրո` բոնուսների տեսքով:




Լրահոս