
Պլիմուտսկի և Կվինսլենդսկի համալսարանների հոգեբանները պարզել են, որ տետրիս խաղալը նվազեցնում է հիմնական ֆիզիոլոգիական պահանջները բավարարելու ցանկությունը, գրում է ТСН-ը:
Գիտնականները պարզել են, որ տետրիսը կամ նման համակարգչային խաղերը կարող են արդյունավետ միջոցներ դառնալ ալկոհոլային կախվածություն ունեցողների կամ թմրամոլների համար:
Նրանք փորձարկում են անցկացնել` ընտրելով 18-27 տարեկան 31 ուսանողի: Արդյունքում պարզվել է, որ նույնիսկ ոչ մեծ խաղային ընդմիջումները կարող են զգալիորեն ազդել մարդկանց ցանկությունների վրա` նվազեցնելով դրանք միջինը 13,9%-ով: