«Սանիթեք»-ը աղբահանության և սանմաքրման աշխատանքներ է իրականացնում նաև Արաբկիր վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն աշխատանքներն է սկսել նաև Արաբկիր վարչական շրջանում:

Խոշոր ներդրումային այս ծրագրի շրջանակում Արաբկիրում ևս աղբահանության ոլորտում կիրականացվի եվրոպական չափորոշիչներին համապատասխան սպասարկում:

Արաբկիրը թվով 7- րդ վարչական շրջանն է, ուր գործունեություն է ծավալում «Սանիթեք» -ը: Մինչ այս ընկերությունը սանմաքրում և աղբահնություն էր սկսել Կենտրոն, Աջափնյակ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա և Նորք-Մարաշ վարչական շրջաններում:

Մինչև տարեվերջ այս ցանկում ներառված կլինեն նաև Նուբարաշեն, Ավան, Նոր Նորք, Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:




Լրահոս