Հնդկաստանի հյուսիսում տեղակայված Ուտար-Փրադեշ նահանգում երկու եղբայրները գլխատել են իրենց քրոջը՝ Ջեհանին, քանի որ հավանության չեն արժանացրել նրա ռոմանտիկ հարաբերությունները զարմիկի հետ, փոխանցում է The Gulf News–ը:
Մահապատիժն իրականացրել է տասնյակ տեղի բնակիչների աչքի առաջ:
Ոստիկանների խոսքերով՝ Նանհե ու Գուլ Հասան եղբայրները աղջկան դուրս են քաշել տանից ու ծեծել: Սպանությունից հետո նրանք իրենց քրոջ կտրված գլխով անցել են գյուղով մեկ, իսկ այնուհետև թաքնվել են: Առայժմ իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է հարցաքննել միայն սպանվածի զարմիկին:
Ոստիկանությունում կարծում են, որ այսպես կոչված պատվի սպանություն է իրականացվել: Ամենայն հավանականությամբ, ընտանիքը որոշել է մաքրել իրենցից խայտառակությունը: