Դավիթ Հարությունյանն ամենևին չի կարոտել Արդարադատության նախարարի պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Որոտանի ՀԷԿ»-ի բաժնետերը «Կոնտր գլոբալ» ընկերության դուստր ընկերությունն է, բաժնետերը Կառավարությունն է՝ ի դեմ ՊՆ-ի»: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով այն  հարցին, թե ով է «Որոտանի ՀԷԿ»-ի բաժնետերը, և, թե վաճառքից ստացված գումարը բյուջետային թե արտաբյուջետային հատվածն է: Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի 7 դրամ թանկացումը սուբսիդավորվելու է  ՀԷԿ-ի վաճառքից ստացված գումարների հաշվին:

«Այդ ամենն իսկապես արտաբյուջեում է գտնվում, կարող եմ ասել, որ մենք որպես բաժնետեր համաձայնություն ենք տալիս, որ բաժնետիրական ընկերությունը վաճառվի»,-ասաց նա:

Անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին, Դավիթ Հարությունյանը հիշեցրեց  համալիրի նախկին սեփականտիրոջ կողմից ԴԱՀԿ-ին կուտակված պարտքերի մասին:

Դիտարկմանը, որ հասարակության մի զգալի հատվածի մոտ դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ համալիրում կառուցվելու է նաև կազինո, Հարությունյանը զարմացավ՝ ընդգծելով, որ այդ նիստին ներկա չի եղել:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև այն մասին, որ մեկ ամսից ավելի է  Արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է, ինչին Դավիթ Հարությունյանն արձագանքեց, որ քննարկումներն ընթանում են: Հարցին՝ իսկ կարոտ չկա՞ նախկին պաշտոնի նկատմամբ, Հարությունյանը պատասխանեց. «Ամենևին»:




Լրահոս