Ես չեմ կարող ասել` մարդիկ ինչի համար կարող են սնանկանալ, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Պատասխանելով հարցին, թե բացի ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հանարավո՞ր է, որ այլ ՀՀԿ-ական օլիգարխներ էլ սնանկանան, այս մասին նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Անդրադառնալով Աղաբաբյանի կողմից հնչող քննադատություններին, նա նշեց.
«Հանրապետականը մեծ կուսակցություն է, կարող է ունենալ տարբեր, չհամընկնող կարծիքներ: Դա շատ բնական է, քննադատություն միմյանց հասցեին ևս հնչում է այս կուսակցությունում, այնպես, որ զարմանալու բան այստեղ չկա: Ես չեմ կարող ասել` մարդիկ ինչի համար կարող են սնանկանալ, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ է ճանաչվել: