Մարզահամերգային համալիրի տարածքում խաղատուն չի կառուցվի: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ ուզում է պաշտոնապես հայտարարել, որ Մարզահամերգային համալիրում կազինո լինել չի կարող:
«Իմ տպավորությամբ՝ մարզահամերգային համալիրի հետ կապված ծրագիրն ունի մեկ նպատակ՝ աչքի լույսի նման պահպանել մեր համալիրը, դարձնել այն յուրաքանյուր երևանցու, մայրաքաղաքի յուրաքանչյուր հյուրի համար շատ ավելի հետաքրքիր:
Նա նշեց, որ համալիրի վաճառքի գործարքը բավական լուրջ և դրական գործարք է»- նշեց նա: Շարմազանովի խոսքով՝ կա ինֆորմացիայի պակաս, դա հանգեցնում է որոշակի շահարկումների: Նա նաև հավատացրեց, որ Մարզահամերգային համալիրի ճարտարապետական տեսքը խաթարող որևէ գործընթաց չի իրականացվելու: