Մամուլում այսօր տեղեկություններ էին տարածվել, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն իր փեսայի՝ Կոտայքի մարզպետի և Աբովյանի քաղաքապետի միջոցով աջակցելու է սահմանադրական բարեփոխումների հարցին: Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս լուրերին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց դիմել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակին:
«Եվ հետո պարոն Ծառուկյանի հետ կապված ես մի առիթով ասել եմ՝ պարոն Ծառուկյանը քաղաքականությունից դուրս է եկել, և մենք այլ հարցեր քննարկելու ոչ հնարավորություն, ոչ էլ ցանկություն ունենք, և պարոն Ծառուկյանի հետ կապված բոլոր հարցերով դիմեք տիկին Տոնոյանին, Ձեզ էլ կհորդորեմ` պարոն Ծառուկյանին հանգիստ թողնել, ինքը դուրս է եկել քաղաքականությունից»,-եզրափակեց նա: