Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանի առանձնատներից մեկի վերելակում մահացած 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կարճվել է:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2015 հունիսի 4-ին: Երեխան վերելակում եղել էր դայակի եւ ևս մեկ երեխայի հետ, ինքնաշեն վերելակը բռնել էր երեխայի մազերը և նրա ծնոտը մնացել էր երկու հարկերի արանքում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեպքից հետո զոհված երեխայի ընտանիքի անդամներն այդ տանն այլեւս չեն ապրում: Թե ինչ են բացահայտել իրավապահ մարմինները, կարող եք դիտել «Բացահայտման» շրջանակներում:
Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան