Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 20-ին ներկա է գտնվել գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանի«Արմենիա. Ծովից ծով» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին:
Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման արժեքավոր նյութի պատրաստումը՝ այն կարեւորելով քաղաքական, կրթամշակութային եւ դաստիարակչական տեսանկյուններից: