Քրեական աշխարհի հետ սերտ կապեր ունեցող գավառցի եղբայրներն իշխանության թույլտվությամբ խաղամոլություն են պրոպագանդում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ հայկական հեռուստաեթերում  հիմնականում հեռարձակվում են տարբեր տեսակի լոտոների ու վիճակախաղերի գովազդներ, վաղուց որեւէ մեկի համար գատնիք չէ: Հեռուստաեթերը գնալով մարդկանց կենցաղից դուրս է գալիս, ուստի առանձնապես հետաքրքիր էլ չէ, թե ինչ է գովազդվում: Բայց մյուս կողմից կյանքը ցույց է տալիս, որ եթե մարդիկ չեն գնում լոտոյի մոտ, ապա լոտոն է գալիս իրենց մոտ: Այս դեպքում խոսքը վերջերս ամեն քայլափոխին (խանութներում, բենզալցակայաններում, գազալցակայաններում) հանդիպող «Էլ լոտոյի» ավտոմատ սարքերի մասին է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս ավտոմատները պատկանում են քրեական աշխարհի հետ սերտ կապեր ունեցող եղբայրներին՝ գավառցի Արա, Ալիկ Բանդուրյաններին, որոնց «բիզնեսն» օր օրի ծաղկում ու ընդլայնվում է: Իհարկե, խաղամոլության պրոպագանդան միանգամայն համահունչ է Հայաստանի իշխանությունների արժեհամակարգին: Մարդիկ չեն կարողանում տնտեսությունը զարգացնել, լոտոներին են զարկ տալիս»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս