«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին ՀՅԴ-ականներն այցելել են ՀՀ նախագահի նստավայր եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Ըստ այդ լուրերի՝ ՀՅԴ ներկայացուցիչները Սարգսյանին են ներկայացրել Սահմանադրության նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ առաջարկելով նախագծում մի շարք փոփոխություններ կատարել: Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա ասաց. «Երբ որ կհրապարակվի նախագծի վերջնական տեքստը, մենք ձեզ ամբողջական եւ հրապարակային կներկայացնենք մեր մոտեցումները»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: