Արմեն Մուրադյանը «ֆեյք-պատերազմ» է հայտարարել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ օրերս ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր մոտ հրավիրված ժողովներից մեկի ժամանակ ենթականերից վրդովված տոնով հարցրել է, թե արդյոք նրանք ցանկանում են, որ ինքը հրաժարական ներկայացնի: Նա իր խոսքում մատնանշել է «Ժողովուրդ» օրաթերթի՝ իրեն քննադատող հրապարակումները եւ տարակուսել է, թե ինչու նախարարության աշխատակիցները դրանց չեն արձագանքում: Կարելի է ասել, որ Արմեն Մուրադյանն այդպիսով իր ենթականերին «հրահանգել» է այսուհետ «հակահարված» տալ այն բոլոր հրապարակումներին, որոնցում նախարարը եւ նրա գործունեությունը քննադատության կենթարկվեն:

Այս ժողովի արդյունքում Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել են բազմաթիվ կեղծ էջեր, որոնց միջոցով նախարարի մասին քննադատական հոդվածների տակ մեղադրական եւ վիրավորական մեկնաբանություններ են գրառվում լրագրողների հասցեին: Վերը բերված լուրերի առնչությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանին, որը հարցը լսելով՝ ասաց, թե նման բան չկա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս