Քրդական աշխատավորական կուսակցությունը Թուրքիայում կամուրջ է պայթեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Մարդին նահանգի Նուսայբին շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ահաբեկիչները պայթեցրել են Ահմեդ Քայիի կամուրջը, հայտնում է Oxu.az-ը` հղում անելով Մարդինի նահանգապետի վարչակազմին:

Հայտարարության մեջ նշվում է, որ դեպքի հետևանքով  կամրջին ոչ մեծ վնաս է հասցվել: Ոստիկանությունը սկսել է ահաբեկիչների ձերբակալության օպերացիան:

«Ահաբեկչական գործողությունները, որոնք իրականացվում են վերջին շրջանում անջատողական ահաբեկչական կազմակերպության կողմից, ուղղված են մեր նահանգի սոցիալ-տնտեսական զարգացման պառակտմանը»,-ասվում է հայտարարության մեջ:




Լրահոս