Ռուսաստանը նոր ծանր հրանետային համակարգ է մշակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը սկսել է նոր ծանր հրանետային համակարգի մշակման աշխատանքները՝ օգտագործելով «Բուրատինո» համակարգի ստեղծման փորձը: Արդեն մի քանի տարի անց ՌԴ ՊՆ-ին կներկայացվի պատրաստի արտադրանքը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Տեխմաժ» կոնցեռնի փոխտնօրեն Վլադիմիր Տիխոնովը:

«Այժմ  ՊՆ պահանջով սկսվել է նոր սերնդի ծանր հրանետային համակարգի մշակումը: Աշխատանքները գտնվում են սկզբնական փուլում, սակայն չափազանց օպերատիվ կերպով կտարվեն:  Մի քանի տարիների ընթացքում մենք պետք է ՊՆ-ին նոր արտադրանք ներկայացնենք»,- ասել է Տիխոնովը:

Նոր ծանր հրանետային համակարգի ստեղծման աշխատանքում գլխավոր դերակատարություն ունի «Բուրատինո» ու դրա «Սոլնցեպեկ» տարբերակը` ստեղծած Տուլայի «Սպլավ» ձեռնարկությունը, որը Ռուսաստանում համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է մշակում:




Լրահոս