Ի պատասխան հրթիռային ռմբակոծությունների` Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի ուղղությամբ, հայտնում է Reuters գործակալությունը:
Հարվածների արդյունքում ռմբակոծվել են Դամասկոսից 40 կմ հեռավորության վրա գտնվող ենթակառուցվածքները: Ինչպես նաև իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել սիրիացի զինծառայողների դիրքերի ուղղությամբ:
Նախնական տվյալների համաձայն` տուժածներ չկան:
Նախօրեին հաղորդվում է, որ Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ 4 հրթիռ է բաց թողնվել: