Մաֆիան իջեցնում է զենքերը. ցերեկ… օրը բարի էր բոլորի համար, բացի Պարույր Հայրիկյանից: Երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունն ահազանգ ստացավ այն մասին, որ իր տան մոտ` Տպագրիչների փողոցում, անհայտ անձը կամ անձիք կրակել են ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանին: Երկու ուսագոտիներում ստացված վնասվածքներով նա կեսգիշերին տեղափոխվել է Սերժ Սարգսյանի խնամուն պատկանող «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նախագահի թեկնածուի կյանքին վտանգ չի սպառնում, գիտակցությունը չի կորցրել: Հետեւաբար դժվար թե ՀՀ նախագահի ընտրությունները հետաձգվեն (ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն՝ «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը»):
Գրեթե բոլոր քաղաքական գործիչները երեկ կատարվածը գնահատեցին որպես ոտնձգություն մեր պետականության եւ ընտրական գործընթացի նկատմամբ:
Ուշ գիշերին հիվանդանոց էին գնացել ՀՀ նախագահի թեկնածուները, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ առողջապահության, կրթության եւ գիտության նախարարները եւ այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ:
Ո՞ՒՄ ԴԵՄ ԷԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ ԴԻՊԱԾ ԳՆԴԱԿՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ