Ղրղզստանը կոլապսի շեմին է. երկրի արժույթը երկրի պատմության ողջ ընթացքում հասել է իր նվազագույնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրղզստանում ազգային արժույթի՝ սոմայի փոխարժեքը դոլարի հանդեպ նվազել է՝ հասնելով երկրի պատմության ողջ ընթացքում իր նվազագույնին: Ղրղզստանի Ազգային բանկի տվյալներով՝ օգոստոսի 21-ի դրությամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմել է 62,145 սոմա:

Բիշքեկի տարադրամի փոխանակման կետերում դոլարը գնում են 64.4 սոմայով, իսկ վաճառում՝ 65.4 սոմայով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ընդ որում Ազգային բանկը կոչ է անում բնակչությանը խուճապի չմատնվել՝  սպասելով մոտ ժամանակում արժույթային շուկայում իրավիճակի կայունացման:

«Սոմայի արժեզրկման համար օբյեկտիվ նախադրյալներ չկան»,- հայտարարել է ֆինանսական կարգավորողի փոխտնօրեն Նուրբեկ Ժենիշը:

Նրա խոսքով՝ սոման արժեզրկվել է Ղազախստանի՝ ազատ արժույթային փոխարժեքի անցնելու որոշումից հետո:




Լրահոս