Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով բերման է ենթարկվել 55-ամյա քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Երևանի Մանանդյան փողոցի թիվ 41 շենքի մոտից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Արմեն Գ.-ն, ով օգոստոսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով:




Լրահոս