ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ծրագրերը հայտնվել են ձախողման եզրին: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Դիլիջանում ՀՀ կենտրոնական (ԿԲ) բանկի մասնաշենքը կառուցելուց հետո իշխանությունները պատրաստվում են ԿԲ անձնակազմը տեղափոխել այնտեղ: Նույնիսկ խոստացել են Դիլիջանում բնակվելու դեպքում կրկնակի աշխատավարձ տալ, սակայն ԿԲ աշխատակիցները տարբեր պատճառաբանություններով կտրականապես հրաժարվում են: Փաստորեն, բավական չէ` իշխանությունները հարկատուների հաշվին 70 մլն դրամ են ծախսել ԿԲ շենքը կառուցելու համար, բավական չէ՝ հարկատուների հաշվին հսկայական թվերի հասնող աշխատավարձ են տալիս նրանց, հիմա էլ փորձում են ՀՀ պետական բյուջեից հավելյալ գումարներ հատկացնել` բարձրացնելով ԿԲ աշխատակիցների աշխատավարձը, միայն թե իրենց պրոյեկտն աշխատեցնեն՝ արդարացնելով Դիլիջանում այդ շենքի կառուցումը: ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ իրենք նման տեղեկություններ չունեն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ