Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է իր հրաժարականի մասին, գրում է Lifenews-ը:
«Ժողովրդին ուղղված ուղերձից անմիջապես հետո ես երկրի նախագահին կներկայացնեմ իմ և կառավարության հրաժարականը: Դուք ձեր ընտրությամբ կորոշեք, թե դեպի ուր է շարժվում մեր պետությունը»,-ասել է Ցիպրասը:
Նրա խոսքով` Հունաստանի կառավարության արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին: Ցիպրասը նաև հավաստիացրել է Հունաստանի ժողովրդին, որ ինքն ու իր կուսակցությունը կմասնակցեն նոր ընտրություններին, որպեսզի նման կերպ գնահատեն մարդկանց վստահությունը:
Հիշեցնենք, որ ձախ արմտական ուժերի կոալիցիայի (ՍԻՐԻԶԱ) առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը Հունաստանի նոր վարչապետի պաշտոնում նշանակվեց հունվարի 26-ին:
Նա դարձավ վերջին 150 տարում երկրի կառավարության ամենաերիտասարդ ղեկավարը: