ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հայտարարություն է տարածել՝ իր զորակցությունը հայտնելով «Ժողովուրդ» օրաթերթին: «Մեր դատարանի ու մեր ժողովրդի այս վիճակի համար մեղավոր են ՀՀ վճռաբեկ դատարանը (17 մարդ) եւ ՀՀ արդարադատության խորհուրդը (11 մարդ): Շատերը չգիտեն, թե ովքեր են այդ մարդիկ, ում պատճառով ծանր վիճակում է մի ամբողջ ժողովուրդ եւ հիմա արդեն մեկ օրաթերթ (court.am կայքում կարող եք տեսնել նրանց): Շատերն էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ կապ ունեն այդ 26 մարդն իրենց բիզնեսը սպանող մաքսավորի հետ, իրենց գործազուրկ թողած գործատուի հետ, իրենց տունը խլող մեծահարուստի հետ, իրենց ծեծող ոստիկանի հետ, իրենց աղքատացրած մենաշնորհատերերի հետ, մի խոսքով՝ իրենց արտագաղթի դրդողների հետ: Այդ ամենի համար հաստատ նրանք են մեղավոր (իրականում նրանց որոշումներ ընդունող մեծամասնությունը)»,-ասել է օմբուդսմենը: Իսկ թե ովքեր են դատական համակարգի մեղավորները, կարող եք կարդալ 5-րդ էջում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ