Անվտանգության ծառայության ծեծի ենթարկված հերթափոխի պետն աշխատանքի մեջ էր. նրա վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գիշեր Երևանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, 7 երիտասարդներ դաժան ծեծի են ենթարկել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին:

Վերջինս պահպանել է մի շարք հայտնի անձանց անվտանգությունը Հայաստան այցի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել  Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Տոտո» գրասենյակի առջև: Վարազդատը այնտեղ պետք է ծառայություն անցկացներ:

Իսկ ծեծկռտուքն առաջացել է վիճաբանության հետևանքով. տղաները, կարծես, իրար չեն հասկացել:

Այս պահին Վարազդատ Խոցանյանը գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում. նրա վիճակը ծանր է: Նա մի շարք վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր հատվածներում: Այս պահին անգիտակից վիճակում է:

Այս պահին ԲԿ-ում են գտնվում իրավապահ մարմինները, անվտանգության ծառայության ղեկավար Վահե Դարբինյանը:




Լրահոս