ԴԵՌ ՉԵՆ ՏՈՒԳԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ այսօրվանից ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տուգանելու է այն վարորդներին, որոնք տեխզննման կտրոններ չունեն: Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս է՝ տեխզննման կտրոնների «դեֆիցիտ» է, ինչի պատճառով ՃՈ-ի հետ ձեռք էր բերվել համաձայնության, որ 2013թ. տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ  չկազմվեն, մինչեւ հարցը կարգավորվի: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՃՈ Երեւանի պետ Արսեն Արշակյանի հետ՝ պարզելու, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ վարորդներն այսօրվանից տուգանվելու են, եթե չունենան տեխզննման կտրոններ: «Մենք ՃՈ ղեկավարության կողմից որեւէ ցուցում՝ կապված ստուգատեսի հետ, չունենք, հրահանգ չենք ստացել, որ վաղվանից կամ ինչ-որ կոնկրետ օրվանից մենք սկսում ենք ուժեղացված ծառայություն իրականացնել ստուգատես չանցած տրանսպորտային միջոցների նկատմամբ: Մեզ անորոշ ժամանակով ասել են՝ դադարեցնենք նման ստուգումները, մինչեւ կտրոնների հարցը լուծվի»,-ասաց Երեւանի ՃՈ պետը: Ըստ Արսեն Արշակյանի՝ տեխզննման կտրոնների համար նախատեսված ստուգատեսը միանգամից չի սկսվելու: ՀՀ ոստիկանությունը նախապես կզգուշացնի վարորդներին:




Լրահոս