Երեկ գիշեր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում էր նաեւ «Ժողովուրդ»-ի թղթակիցը: Նրա հաղորդմամբ, երբ լրագրողները հարցրել են` «ինչպե՞ս էր Հայրիկյանը պարո՛ն վարչապետ», Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Նորմալ ա, նորմալ… Սա ուղղված էր իշխանության դեմ»: Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտնել է, թե բոլոր ուղղություններով աշխատում են. «Փառք տիրոջը: Բոլոր վարկածներն առաջ կքաշվեն, կուսումնասիրվեն: Ամենայն հավանականությամբ, երկու կրակոց է եղել, բայց մեկն է դիպել»: Իսկ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Համոզված եմ, որ սա ուղղված է ընտրական գործընթացների, խաղաղ ժողովրդավարական գործընթացների դեմ, որովհետեւ սա բացահայտ սադրանք է, եւ ես՝ որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, սա դատապարտում եմ իշխանության անունից: Ամենաշահագրգռվածը, որ այս ընտրություններն անցնեն թափանցիկ, առանց շինծու լարվածության, մենք ենք»:
Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան պատին գրել էր. «Պարույր Հայրիկյանի դեմ կրակոցներն ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, եւ նույն շարքում են, ինչպես Հոկտեմբերի քսանյոթի եւ Մարտի մեկի կրակոցները եւ հանդիսանում են միեւնույն պատվիրատուների ձեռքի գործը»:
Դավիթ Շահնազարյանը տեղի ունեցածը համարեց քայլ մեր պետականության դեմ, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը կատարվածին քաղաքական ենթատեքստ տվեց:
Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ