ՍԻՐՈՒՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշ ժամերին փողոցից եկող աղմուկը միշտ էլ բազմաթիվ բնակիչների անհանգստացրել է, շատերն անընդհատ բողոքել են: Բայց դե մեր օրերում նման բողոքները սովորաբար կա՛մ անարձագանք են մնում ոստիկանության ու վարչական շրջանների ղեկավարների կողմից, կա՛մ էլ բողոքողն է մեղավոր դուրս գալիս: Բայց հիմա Փարպեցու փողոցի տների բնակիչների բողոքը տեղ հասավ, որովհետեւ նախագահական ընտրություններ են, եւ ինչպես տեղեկացնում է emedia.am կայքը, բողոքին ընդառաջ գնացող պաշտոնյան էլ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է: Կրկին գործեց «սիրուն չէ» տեխնոլոգիան: Այս անգամ «սիրուն չէ»-ին զոհ գնաց Փարպեցու փողոցում գտնվող «Metro Music» փաբը, նույն բախտը կարող է վիճակվել այդ փողոցում գտնվող մնացած փաբերին: Պատճառ էլ կա՝ նոր լիցենզիա ստանալու հետ կապված խնդիրներ կան: Մնացածը պարզ է՝ սիրուն չէ:




Լրահոս