Ով է ծեծի ենթարկված անվտանգության աշխատակիցը, և ինչո՞ւ նրա ախալքալաքցի «եղբայրներն» այդքան դաժան գտնվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գիշեր Երևանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Վարազդատ Խոցանյանի վիճակը ծանր կայուն է: Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից, նա պետք է վիրահատության ենթարկվի:

Հիշեցնենք, որ այսօր գիշեր ծեծի է ենթարկվել «Պանտերա» անտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը: Ըստ նախնական տեղեկության, նրան ծեծի է ենթարկել 7 երիտասարդ, որոնց թվում եղել են ախալքալաքցիներ:

Armlur.am-ի տեղեկություններով, Վարազդատը Վրաստանի քաղաքացի է: Նա հաշվառված է Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում: Գյուղում լուրեր են շրջանառվում, թե Ժիրայրը տարիներ առաջ է այնտեղ գրանցում ստացել, որպեսզի հետագայում կարողանա անխափան Ռուսաստանի Դաշնություն մեկնել:

Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան, որ Վարազդատի բոլոր հարազատները գտնվում են Վրաստանի Հանրապետությունում:

Armlur.am-ը զրուցեց նրա հորեղբոր՝ Սեյրան Խոցանյանի հետ, ով միայն ասաց, որ այս պահին չգիտեն տեղի ունեցածի մանրամասները: Սպասում են Վարազդատի վիրահատության ավարտին:

10404244_1546435612293778_5666402624920958724_n




Լրահոս