Չինացիներն իրենց սերը Պուտինի հանդեպ հայտնել են նրա պատվին անվանելով տեղական գարեջուրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական միջազգային ռադիոյի աշխատակիցը պատմել է, թե ինչու են Չինաստանում այդքան սիրում Ռուսաստանն ու Պուտինին, գրում է Lifenews-ը:

Ռադիոհաղորդավար Վոնգ Դելուն խոստովանել է, որ իրեն ամենևին չի զարմացնում չինացի ժողովրդի համակրանքը ռուսների և Վլադիմիր Պուտինի հանդեպ: Նա վստահ է, որ իր համաքաղաքացիները ռուս նախագահին իսկապես ուժեղ առաջնորդ են համարում և ցանկանում են, որպեսզի իրենց երկրի ղեկավարությունը նման հատկանիշներ ցուցաբերի:

Իրենց սերը Պուտինի հանդեպ արտահայտելու համար նրանք բավականին անսովոր միջոց են ընտրել. Պուտինի պատվին անվանել են տեղական գարեջուրը, սակայն ոչ պաշտոնապես:

054a189cd0b00160e07b35728206bfd9__660x

Գարեջուրը կրճատ անվանում են «Պուտոնգ յաթին»` «Պուտին» անվան առաջին և վերջին վանկերից: Նշենք, որ գարեջուրը Չինաստանում տարածված ըմպելիք է, յուրաքանչյուր նահանգում մի քանի տեսակի գարեջուր է արտադրվում: Յաթինն ամենահայտնիներից է, իսկ «Պուտոնգ» բառը թարգմանաբար նշանակում է «հասարակ»:




Լրահոս