Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները տեղի են ունենում միայն այն բանի համար, որպեսզի Ռուսաստանի վրա ճնշում գործադրվի, համոզված է ամերիկացի քաղաքագետ, Յելի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Փարենթին:
Գլոբալ մասշտաբով ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է ցանկացած երկրի հարձակմանն ու շրջափակմանը, որը չի հանդիսանում Միացյալ Նահանգների արբանյակ-երկիր:
«Կայսրությունը կարող է իր սահմանին միայն 2 տեսակի ժողովուրդ ունենալ: Դա կամ արբանյակներ են, որոնք պոտենցիալ թշնամիներ են հանդիսանում. արբանյակ ասելով ես ի նկատի ունեմ նրանց, ովքեր հետևում են ձեզ և կամ ներկայիս կամ ապագա թշնամիներին»,- պարզաբանում է Փարենթին: