Թուրքիայի բնակիչ Էրքան Հելդին, ով ծնվել է Turkish Airlines-ի ինքնաթիռում, աշխատանքի է անցել այդ ավիաընկերությունում, գրում է Vestikavkaza.ru-ն:
Նա ծնվել է 1990թ.-ին Իզմիր-Ֆրանկֆուրտ թռիչքի ժամանակ, նրան կոչել են օդաչուի պատվին: «Հայրս աշխատում էր Գերմանիայում, և մենք մեկնում էինք նրա մոտ տարին 2 անգամ: Ամեն անգամ, երբ ես ինքնաթիռ էի տեսնում, մտածում էի, թե ինչի է նման ինքնաթիռում աշխատանքը»,-Էրքանի խոսքն է մեջբերել The Daily Mail-ը:
Աշխատանքի ընդունվելիս այն հարցին, թե ինչու է ընտրել այդ մասնագիտությունը, նա նշել է, որ իրականում այդ մասնագիտությունն է ընտրել իրեն: