Մհեր Սեդրակյանը պատրաստվում է դատի տալ Վահան Մարտիրոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր մանրամասներ էր ներկայացրել Մհեր Սեդրակյանի թիկնապահների կողմից «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին և նրա կնոջը ծեծի ենթարկելու դեպքից:

Այս դեպքով նոր զարգացումներ են սպասվում:  Armlur.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը և ՝ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի հարևանները պատրաստվում են դատի տալ Վահանին:

Հարևանները պատճառաբանում են, որ Մարտիրոսյանն ամեն օր հայհոյում է և խանգարում իրենց անդորրը, իսկ Մհեր Սեդրակյանն էլ  հրապարակային վիրավորել են իրեն:

Armlur.am-ը զրուցեց Վահան Մարտիրոսյանի հետ` հասկանալու համար, թե ինչ է պատրաստվում անել: «Զարմանալու չէ, որովհետև իմ հարևանները, դժբախտաբար Սեդրակյան Մհերի մանկլավիկներն են, իրա ընտրակաշառքներ բաժանող բանդան է, իր բարեկամներից են մի քանի հոգի և հենց ինքն է իմ հարևանը` Սեդրակյան Մհերը: Նրա կուռքով են տառապում և, բնակաբար, նրանց տերն իրենց ստրուկներին ինչ ասի, իրենք այդպես էլ պետք է անեն», – նշեց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանն այս ամենը ծիծաղելի և սպասելի քայլ  համարեց: «Թող դատի տան: Իր բարեկամներն ինձ ծեծում են, ծեծելուց իր անունն են տալիս, իրա անունով են քողարկվում, այդ դեպքում ինչո՞ւ ես չպետք է իր անունը տայի: Երևելի անուն չէ, որ շահարկեմ ես», – հավելեց նա:




Լրահոս