Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնը սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար. Ապատուրայ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ ոչ ոք, այդ թվում Ռուսաստանը չպետք է որպես սպառնալիք ընդունի Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնը, հայտնում է Sputnik Georgia-ն:

«ՆԱՏՕ-ն Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնավարժական կենտրոնը չի համարում որպես հակառուսական կենտրոն կամ որպես ժեստ, քայլ` արված Ռուսաստանի հանդեպ կամ ազդանշան Ռուսաստանի համար: Կենտրոնը հստակ առավելություն ունի: Իհարկե, սա ազդանշան է մեր համագործակցության և գործընկերության համար: Վրաստանն արժանի է դրան և արել է հնարավորինս դրան հասնելու համար», – ընդգծել է նա:

 




Լրահոս