ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ երեկ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով 2013թ. նախագահական ընտրությունների կապակցությամբ Հայաստան ժամանած միջազգային դիտորդներից հեռանալ երկրից: «Միջազգային դիտորդները նպաստում են ընտրությունների լեգիտիմացմանը: Քանի որ ընտրությունների համար ստեղծվել են ոչ մրցակցային պայմաններ, միջազգային դիտորդներն իրենց վերաբերմունքով ճիշտ գնահատական չեն տալիս նախընտրական եւ հետընտրական պրոցեսներին, լեգիտիմացնում են ոչ օրինական իշխանությանը»,-168.am-ին ասել է ակցիայի մասնակիցներից Անի Կաղինյանը:
ԴԻՏՈՐԴՆԵ՛Ր, ՀԵՌԱՑԵ՛Ք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ