Իրանը պատրաստվում է օդատիեզերական ուժերի ուսումնավարժություններին, որոնց շրջանակներում պլանավորվում է անցկացնել բալիստիկ հրթիռների փորձարկումներ, գրում է Vestikavkaza-ն:
Ավելի վաղ երկրի ԶՈւ Գլխավոր շտաբում հայտնել են, որ Իրանը կշարունակի ավելի վաղ նախատեսված փորձարկումները: Երկրի խորհրդարանը հավանության է արժանացրել այդ որոշումը:
Փորձագետները նշում են, որ վերջին 2 տարիներին Իրանի օդատիեզերական ուժերն անվտանգության հարցում առաջընթաց են գրանցում: