ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը դադարեցրել է կուսակցության անդամներ Ղ. Մեհրաբյանի եւ Պ. Գեւորգյանի անդամակցությունը ԺՀԿ-ին: Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ղ. Մեհրաբյանը եւ Պ. Գեւորգյանը, կեղծելով փաստերը, ներկայանում են որպես կուսակցության հիմնադիր անդամներ այն դեպքում, երբ կուսակցության 1998թ. մարտի 7-ին ընդունած «Հռչակագրով» «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հիմնադիրներ են համարվում «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամները: Ղ. Մեհրաբյանը, անտեսելով կուսակցության քաղաքական խորհրդի 2012թ. դեկտեմբերի 25-ի որոշումը, դեկտեմբերի 26-ին ՀԱԿ քաղաքական խորհրդում ստորագրում է որոշում, որի լիազորությունները չուներ եւ հակասում էր ԺՀԿ դեկտեմբերի 25-ի որոշմանը: Ղ. Մեհրաբյանը եւ Պ. Գեւորգյանը վերջին մեկ ամսվա ընթացքում ԶԼՄ-ով հանդես են եկել հարցազրույցներով ու հայտարարություններով, որով ոչ միայն վարկաբեկել են կուսակցության հեղինակությունը, ավելին, 30.01.2013թ. իրենց ստորագրությամբ տարածած հայտարարությամբ հստակ է պատվիրատուի նպատակը` կուսակցության կազմաքանդումը եւ ուզուրպացումը»:




Լրահոս