Անօգուտ է մարդկանց բացատրել, թե իրականում ինչ է կատարվում Երկիր մոլորակի վրա: Այս լուսանկարներն առավել քան խոսուն են:
Տեսարան՝ խիտ բնակեցված Մեխիկոյում (ավելի քան 20 մլն բնակչություն):
Փիղ՝ սպանված որսագողերի կողմից: Անխիղճները նրան թողել են փտել:
Ինքնաթիռների՝ չափից շատ չվերթներ՝ Լոնդոնում:
Հսկայական բեռնատարը վերարտադրության համար ավազ է տեղափոխում: Նավթ պարունակող ավազն ապագայում որպես էներգիայի աղբյուր պետք է օգտագործվի:
Դեղին գետի գարշահոտությունը Մոնղոլիայի բնակիչների համար այլևս անտանելի է:
Աղբի վերարտադրման և ոչնչացման գործարան, Բանգլադեշ:
Կրակե «փոթորիկը» փչում է դեպի Կոլորադո: Անտառային հրդեհների վտանգը գնալով մեծանում է: Սա կլիմայի փոփոխության հետևանքն է:
Գիշերային Լոս-Անջելեսը. էներգիայի ծախսն անհաշվելի է:
Օրեգոնում այս խիտ անտառը՝ լի տարբեր ծառերով, ամբողջությամբ հատվել է նոր պատնեշի կառուցման համար:
Որսագողերը հպարտությամբ ցուցադրում են սիբիրյան վագրի կաշին:
Սատկած ալբատրոսը աղբից քայքայվում է: Մարդիկ, առանց գիտակցելու, այս ամենն ամեն օր դուրս են նետում:
Հայացք՝ Նյու Դելի՝ թռչնի թռիչքի բարձրությունից. ավելի քան 22 մլն բնակիչ:
Մալդիվներ, հանրաճանաչ հանգստավայր՝ օվկիանոսի ջրի մակարդակի անընդհատ բարձրացման վտանգի տակ
«Սև ուրբաթ» էլեկտրոնիկայի սուպերմարկետում. Բոյսե, Այդախո:
Գրեթե կիսախարխուլ տեխնիկան հայտնվում է զարգացող երկրներում: Մահաբեր իրերի օգնությամբ դրանք թանկարժեք մետաղներ ստանալու համար են կիրառվում:
Քանի դեռ ողջ աշխարհը հետևում էր Ֆուկուսիմայի իրադարձություններին 2011 թվականին, դրանից մի քանի մղոն այն կողմ ՀԷԿ էր հրդեհվել: Բոլորը փորձերը՝ մարել հրդեհը, ապարդյուն էին:
Նորվեգիայում սպիտակ արջը սատկել է սովից: Անհետացող սառույցը նրանց ոչ միայն ապրելու վայրից է զրկում, այլև սննդից:
Կալիֆորնիայի նավթի դաշտը և մարդու կողմից նրա անխիղճ շահագործումը:
Սառույցի հալոցքի հետևանքով զանգվածային ջրվեժներ են առաջանում: Սա ապացույցն է այն բանի, թե ինչպիսի արագությամբ են զարգանում կլիմայական փոփոխությունները:
Շագանակագույն ածուխն իր ողջ «ուժով» ու արտանետումներով աղտոտում է օդը:
Ինդոնեզացի սերֆինգիստ Դեդե Սուրինայան հաղթահարում է ալիքը:
«Երբ հատված կլինի վերջին ծառը, երբ թունավորված կլինի վերջին գետակը, երբ բռնված կլինի վերջին թռչունը, միայն այդ ժամանակ դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չի լինի ուտել»:
Այս մարգարեությունը գնալով ավելի ու ավելի իրական է դառնում: Բայց նույնիսկ հիմա ոչ բոլորն են գիտակցում՝ հաճախ ինչ սարսափելի ձևով է մեր կյանքն անդրադառնում շրջակա միջավայրի վրա: