
Գիտնականներն ապացուցել են, որ հաճախակի ճանապարհորդելը կարող է բացասաբար ազդել մարդու օրգանիզմի վրա, գրում է Do100.ru-ն:
Մարդիկ, ովքեր մշտապես ճանապարհորդում են մեծ շանսեր ունեն հիվանդանոցների հաճախորդներ դառնալու, քան նրանք, ովքեր առավել նստակյաց կյանք են վարում: Ընդ որում, ճանապարհորդողներին սպառնում են թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բնույթի առողջական խնդիրներ:
Մեծ Բրիտանիայում Սուրրեյա և Շվեդիայում Լունդա համալսարանների գիտնականները զգուշացնում են, որ ուղևորների սիրահարներին սպառնում է քնի խախտում, խորանիստ երակների թրոմբոզ, ինչպես նաև դեպրեսիաներ և մշտական սթրեսներ` կապված ընտանիքից հեռու գտնվելու հետ: