ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՁԱԿՎԵԼ Է
«Թբիլիսիի կենդանաբանական այգում վագրը հարձակվել է վանդակին շատ մոտեցած երիտասարդի վրա»,-գրում է ծՏՉՏրՑՌ-թՐցջՌÿ-ն: Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ այգին դեռ փակ է եղել: Երիտասարդը մտել է այգու տարածք եւ շատ մոտեցել վագրի վանդակին: Կենդանին ճաղերի արանքից վնասվածքներ է հասցրել նրան: Երիտասարդին ուղեկցողները մի կերպ են նրան խլել վագրի ճանկերից: Այժմ նա բուժվում է քաղաքի հիվանդանոցներից մեկում:

ԿՐԿԻՆ ՀԱՅ Է ՍՊԱՆՎԵԼ
Սիրիայում դարձյալ հայ է սպանվել: 33-ամյա Հովսեփ Աբգարյանը սպանվել է Բեյրութից Լաթաքիա տաքսիով ուղեւորվելու ճանապարհին, երբ մեքենայի ուղղությամբ կրակ է բացվել: Տաքսու բոլոր ուղեւորները զոհվել են: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Դամասկոսում հայ է առեւանգված, որին ազատ արձակելու դիմաց խոշոր փրկագին էր պահանջվել: Սակայն հունվարի 30-ին հաստատվել է նրան ազատ արձակելու մասին տեղեկությունը: Ընդդիմադիր զինյալների կողմից այլ զինծառայողների հետ գերի ընկած հայ ժամկետային զինծառայողից դեռեւս տեղեկություն չկա:

ՇՓՈԹԵԼ Է
Չիկագոյում սպանել են Բարաք Օբամայի երդմնակալությանը մասնակցած աղջկան՝ նրա հետ զբոսնող դեռահասների խմբին շփոթելով տեղի հանցագործների հետ: Զինված տղամարդը մոտեցել է դեռահասներին եւ կրակել՝ սպանելով աղջկան եւ վիրավորելով երկու տղաների: Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ մարդասպանը դեռահասներին շփոթել է  տեղական հանցախմբերից մեկի հետ: Հանցագործին հաջողվել է փախչել: Չիկագոյի իշխանությունները նրա մասին ցանկացած տեղեկության համար 11 հազար դոլար պարգեւավճար են խոստացել:

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
«ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ եւ Բըրբանք քաղաքներում 8 հայ է ձերբակալվել ապահովագրական խարդախության կասկածանքով: Նրանք ավտովթարներ են «բեմադրել» եւ ապահովագրական ընկերություններից 82 հազար դոլար կորզել»,-գրում է Burbank Leader թերթը: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, յուրաքանչյուրը բանտում կանցկացնի մինչեւ 5 տարի, նաեւ տուգանք կմուծի մինչեւ 50 հազար դոլարի չափով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս