ՀՀ կառավարությունը մշակույթի նախարարությանը կհատկացնի 1,7 մլն դրամ` Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով: Որոշման նախագիծն ընդգրկվել է ՀՀ կառավարության հունվարի 31-ի նիստի օրակարգում: Գումարները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով): Հիշեցնենք, որ ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանը մահացել էր հունվարի 15-ին 86 տարեկան հասակում:
ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ